Արտակ Բուդաղյանն արդեն հարցաքննվել է և հանգստյան օրերին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հաղորդել է News.am-ը՝ հղում անելով ՊՆ Քննչական վարչության վրա: Ըստ նույն աղբյուրի` հարցաքննվել է նաև Լիսկայի թիկնապահը...
Ինչևէ, հետաքրքիր է, թե ինչի կբերեն ցուցմունքները, և ինչ քաղաքական որոշում կա կայացված, որովհետև ակնհայտ է, որ այս գործը առանց մեղավորների փակել չի լինի: Կասկածում եմ, որ անգամ հնարավոր լինի ողջ մեղավորությունը բարդել միայն Լիսկայի թիկնապահի ու որդու վրա:
Ամեն դեպքում, պետք է ուշի-ուշով հետևել իրադարձությունների զարգացմանը և հետևողականորեն պայքարել, որպեսզի բոլոր մեղավորները հայտնվեն ճաղավանդակի այն կողմում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=140523276142320&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել