Ինքներդ ձեզ հարց տվեք. «Կարո՞ղ է արդյոք իմ ընկերը հանուն իմ լավ լինելուն վտանգի տակ դնել մեր ընկերությունը»:
Եթե պատասխանը դրական է, ապա շնորհավորում եմ, դուք ունեք իսկական, հոգատար և ձեզ սիրող ընկեր, ում համար ձեր լավ լինելն ավելի կարևոր է, քան ձեր ընկերությունը:
Երբեմն, գիտակցելով ակնհայտը, բայց այն անտեսելով ու հերքելով, ընկերը ձեզ դնում է հարցի առաջ. շարունակե՞լ ընկերությունը, թե՞ ոչ:
Շարունակելը շատ դժվար կլինի, քանի որ ընկերդ բավականին բաց չէ ձեր հետ և գիտակցելով ակնհայտը` այն հերքում է:

Բայց հենց այստեղ էլ երևում է իսկական ընկերը, ով գիտակցելով շփման դժվարությունը, միևնույն է, ետ չի կանգնում ու փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ այս կամ այն մոտեցումը կյանքին կամ իրավիճակին սխալ է` նախապես իմանալով, որ այդ քայլը ևս մեկ քայլով կհեռացնի նրանից:
Բոլորն էլ սխալվում են, ոմանք` շատ, ոմանք էլ` քիչ, և ոչ մեկ կատարյալ չի, սակայն կա մի պարզ իրողություն. այն, որ որոշ հարցերում մեկը կարող է ավելի շատ փորձ ունենալ, քան մյուսը՝ ելնելով իր կյանքի փորձից:
Որևէ սխալ քայլ անելուց առաջ միայն ընկերը կփորձի ամեն գնով քեզ ետ պահել այդ քայլից, այնինչ մնացածը կասեն այն, ինչ ինքդ կուզենաս լսես, քանի որ նրանց համար կարևոր է քո կարծիքը նրանց մասին, այլ ոչ թե դու:
Իսկ այս պարագայում կարծիքը ես դասում եմ նյութականի շարքին, և հետևաբար այն չունի ամուր հիմք:
Սովորանար նման ընկերները անհետանում են վաղ թե ուշ, ու երբ անցնում է ժամանակ, մարդը նոր է տեսնում, թե ովքեր էին շրջապատում իրեն:
Իսկական ընկերը տխրում է, մտածում է:
Կարդացեք ու ինքներդ ձեզ հարց տվեք. ունե՞ք արդյոք իսկական ընկեր:
Խնդրում եմ, մի կողմ դրեք ամբիցիաները և գոնե հիմա անկեղծ եղեք ձեզ հետ, և փորձեք գտնել ձեր ընկերների շարքում մեկին, ով գոնե փորձում է լինել իսկական ընկեր՝ հաշվի առնելով, որ դուք կատարյալ չեք և երբեմն սխալներ եք գործում:
ԱՆԿԵՂԾ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել