Չինացիները կոչ են անում iPhone-ից անցնել Huawei-ի սմարթֆոնների:

Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի սրման ֆոնին Չինաստանի Weibo տեղական սոցցանցում սկսել են զանգվածաբար կոչ անել բոյկոտել Apple-ի արտադրանքը՝ ի աջակցություն Huawei-ի, հայտնում է BuzzFeed ռեսուրսը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ը կրկնակի հարված է հասցրել Huawei Technologies-ին: Ընկերությանն արգելել են «կենսական նշանակության ամերիկյան տեխնոլոգիաների» ձեռքբերումն առանց հատուկ թույլտվության, իսկ Huawei-ի սարքավորումներն արգելվել են Միացյալ Նահանգներում:

Weibo սոցիալական ցանցը iPhone-ը համեմատում է Huawei-ի սմարթֆոնների հետ՝ ուշադրություն դարձնելով վերջինիս առավելություններին: Շատ օգտատերեր iPhone-ը «հայրենականով» փոխարինելու պատրաստակամություն են հայտնել:

Սա առաջին անգամ չէ, որ «Apple-ի բոյկոտը» Չինաստանում թափ է հավաքում: Անցած տարվա դեկտեմբերին չինական ընկերությունները Apple-ին բոյկոտ էին հայտարարել ընդհուպ iPhone-ի աշխատակիցների պարգևատրումներից զրկումն ու աշխատանքից հեռացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել