Փաշինյան Նիկոլը վաղը նորից հեղափոխություն է անում: Կյանքը սկսկում է ուրախ դառնալ: Այս հեղափոխությունը, ըստ ամենայնի, Փաշինյան Նիկոլը կանի իր դեմ, ինչը պետք է ողջունել: Իսկ հեղափոխության համար ժողովրդի վարչապետը նախատեսում է հետևյալը. 
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»: 
Ահա այսպիսի հրահանգ է տվել ժողովրդի վարչապետն իր ժողովրդին: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:
Փաշինյան Նիկոլը վա-բանկ է գնում: Թե ում պիտի վաղը հանի փողոցներ, ինչի կհանգեցնի այդ գործընթացը՝ ըստ ամենայնի, նրան չի հետաքրքրում: Կամ նա ուղղակի շատ տարվեց իր հեղափոխությամբ: Բայց կարևորն այն է, որ հանգուցալուծումը մոտենում է. երկիրը կողմնորոշվելու խնդիր ունի:
Ուզում եմ հատուկ նշել, որ այսօրինակ բան աշխարհում, հավանաբար, տեղի չէր ունեցել: Իմ հիշողության մեջ սա առաջին դեպքն է, երբ երկրի առաջին դեմքը հեղափոխություն է անում իր իշխանության դեմ: Ընդ որում՝ այն իշխանության, որտեղ նա ունի 70 տոկոս մասնակցություն օրենսդիրում և 100 տոկոս՝ գործադիրում: Սա, հավանաբար, առաջին դեպքն է աշխարհում, երբ պետության ղեկավարը ամբոխ է քշում փողոց, որպեսզի տապալի դատական իշխանությունը և երկրում հաստատի ամբոխի արդարադատություն: Հենց դա՝ ամբոխի, նախրի արդարադատությունն է Փաշինյան Նիկոլի ու նրա գրանտակեր հանրույթի կյանքի նպատակը: Տեսնենք, թե ինչ կասի հայ ժողովրդի «նեգր»՝ ոչ գրանտակեր մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել