Եթե քո ծնողները ճանաչված մարդիկ են, ապա դու չես կարող ուշադրության կետրոնում չլինել: Քեզ հաճախ սկսելու են քննարկել, խոսել, թե ում ես ավելի շատ նման, քեզ անգամ նկարահանվելու առաջարկներ են անելու, իսկ եթե բնակվեիր արտերկրում, ապա շատ կայքեր պատրաստ կլինեին միլիոններ վճարել քո մի լուսանկարի համար:

ArmStar.am-ը ներկայացնում է հայտնի հայ ծնողների ոչ պակաս հայտնի երեխաներին:

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը գիտի ինչպես հայտնի դարձնել իր զավակներին և այն էլ առանց որևէ մեկի միջամտության: Գրեթե բոլոր իր սերիալներում նկարահանվում են նրա երեխաները` Ալլան և Շառլը: Հայտնի մայրիկը դերերի հարցում էլ «անկողմնակալ» չէ. նրա զավակներին բաժին են հասնում ամենալավերը:

Ինչպես գիտեք, երգչուհի Ալլա Լևոնյանը ապասում է իր երրորդ զավակին, ով գուցե նույնչափ հայտնի լինի, որքան նրա աղջիկն ու տղան: Ալլայի երեխաները`Ժանուլիկը ու Հայկը, մայրիկի հետ նկարահանվեցին հայտնի ապրանքանիշերից մեկի գովազդում, իսկ փոքր տարիքում Ժանուլիկն անգամ հասցրել է մայրիկի հետ նկարահանվել տեսահոլովակում:

Երգչուհի Զարուհի Բաբայանը երկու զավակ ունի, բայց նրա դստերը` Սոֆիին, հեռուստադիտողներն ավելի լավ են ճանաչում Հանրային հեռուստաընկերության «Որբերը», իսկ հետո` «Աննա» սերիալներից: 

 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել