Ամերիկյան կինոաստղ Մերիլին Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցի առիթով հրատարակված գրքում տեղ են գտել մինչ օրս անհայտ լուսանկարներ: Գիրքը կոչվում է Marilyn By Magnum:
Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանն է: Լուսանկարներն արվել են 1952-ին դերասանուհու բնակարանում: Նույն տարում Մերիլինը իր աստղային «Նիագարա» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ:
Մերիլինն այդ ժամանակ 26 տարեկան էր: Ուղիղ 10 տարի անց նրա ողբերգական և առեղծվածային մահը պետք է ցնցեր աշխարհը:
Մոնրոն կեցվածքներ է ընդունում վարդագույն շիֆոնից հանդերձանքով` ի ցույց դնելով իր հանրահայտ կառուցվածքի բոլոր գրավիչ կողմերը:
Նոր գրքում տեղ են գտել Magnum լուսանկարչական հիմնարկի նաև այլ աշխատանքներ, որոնցում պատկերված է Մոնրոն, ընդհանուր առմամբ` 80 լուսանկար: Magnum-ը ստեղծվել է 1947-ին 4 անվանի լուսանկարիչների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել