Կարդում եմ բրիտանական հարցման արդյունքները, թե իրենց ինչն է ամենից շատ նյարդայնացնում... Թիվ մեկ պատճառը՝ երկար հերթը բժշկի մոտ... Քանի որ վերջին մի քանի շաբաթներին առնչվել եմ այս հարցի հետ, մտածում եմ՝ տո այ բրիտանացիներ, չգիտեք էլ ինչ երջանիկ եք, որ ձեզ պարզապես հերթն է զայրացնում: Իսկ արդյոք դուք կյանքում տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում հայաստանյան հիվանդանոցներում՝ ՎՃԱՐՈՎԻ հիվանդանոցներում, երբ խելոք նստած ես, ու մեկը առանց որեւէ մեկին նայելու գալիս ու մտնում է բժշկի մոտ ու մի ժամ անցկացնում այնտեղ... Բայց դուք, միամիտ բրիտանացիներ, էդքան արխային մի եղեք, հեսա գալիս ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել