Երեկ երեկոյան Կաննի կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավը և փառքը» ֆիլմի շնորհանդեսը» Գլխավոր դերերում 45-ամյա Պենելոպե Կրուսը և 58-ամյա Անտոնիո Բանդերասն են։
Կրուսը Լազուրե ափ է ժամանել շնորհանդեսից մեկ օր առաջ։ Կարմիր գորգին նա ներկայացել է ծաղկե զարդանախշերով Chanel ապրանքանիշի զգեստով։
22-ամյա Բելա Հադիդը ևս ցնցել է իր տեսքով՝ ներկայանալով Roberto Cavalli ապրանքանիշի կարմիր զգեստով և Bvlgari ապրանքանիշի զարդերով։ 33-ամյա Էմբեր Հերդը ևս իր տեսքն ընդգծել է կարմիրի երանգով՝ կերպարը համալրելով բոսորագույն ճտքակոշիկներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել