Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է 
կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային 
«կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները:  Փայլանը շեշտել է, որ երեխային 
շահագործելը, չի կարող կրոնով արդարացնել: 

«Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական 
տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման 
փաստը։ Երեխային շահագործելը հանցանք է։ Դատախազությունը պետք է անի այն, 
ինչ անհրաժեշտ է։ Նախ և առաջ մուսուլմանները հանուն իրենց կրոնի պետք է դրա
դեմ դուրս գան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մարդու
իրավունքների կազմակերպությունը (İHD) դատական հայց է ներկայացրել մայիսի 
11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր 
անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ 
Հաթիփօղլուի դեմ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել