Բրիտանացի արքայազն Հարիի և նախկին դերասանուհի, ամերիկացի Մեգան Մարքլի առաջնեկի ծննդյան վկայականի հրապարակումը վերջ է դրել բոլոր ենթադրություններին, թե որտեղ է ծնվել Արչի Հարիսոն Մաունթբատտեն-Վինձորը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ծննդյան վկայականում նշված է, որ Արչին ծնվել է մասնավոր ծննդատանը՝ Portland Hospital-ում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում:

Նույն հիվանդանոցում ծնվել են նաև արքայազն Հարիի զարմուհիները՝ արքայադուստրեր Բեատրիսն ու Էժենին, ինչպես նաև թագուհու քրոջ ՝ արքայադուստր Մարգարեթի թոռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել