Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներմուծելու որևէ անհրաժեշտություն չկա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսագիտության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

«Մենք պետք է, անկասկած, ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ սովորենք դրա սխալների վրա և հասկանանք, թե որտեղ ենք տարբերվում միմյանցից: Այժմ մենք մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական միություում, որևէ անհրաժեշտություն չենք տեսնում միասնական արժույթ սահմանելու համար, այս պահին դա մեզ բացարձակապես որևէ տնտեսական առավելություն չի տա»,- ասել է Վալովայան Ղազախստանում անցկացված ասուլիսի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել