Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների հնագույն կորուսյալ քաղաք. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹՀնէաբանների միջազգային խումբը, որը զբաղվում է Մեքսիկայի դժվար հասանելի շրջանների ուսումնասիրությամբ, պատահաբար հայտնաբերել է մայաների կորուսյալ քաղաք: Նախկինում խոշոր մշակութային այս կենտրոնը, որում ապրում էին տասնյակ հազարավոր մարդիկ, դարերով թաքնված էր խիտ ջունգլիներում: Գիտնականների գնահատականով՝ արդեն հազար տարի այստեղ մարդ ոտք չի դրել:

Newsru.com-ի փոխանցմամբ՝ մոտ 22 հա տարածք զբաղեցնող հնագույն քաղաքը գտնվում է Կամպեչե նահանգի հարավ-արևելքում: Քաղաքը հայտնաբերվել է լիովին պատահաբար, քանի որ այդ քաղաքի մասին նախկինում ոչ մի հիշատակում չի եղել: 

Քաղաքն անվանել են Չակտուն, ինչը հնդկացիների լեզվով թարգմանաբար նշանակում է «մեծ քար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել