- Մարդու գլխուղեղում 1 վայրկյանում կատարվում է 100 000 քիմիական ռեակցիա:
- Ողջ կյանքի ընթացքում մարդու գլխի մազերի երկարությունը միջինը հասնում է մինչև 725 կմ:
- Երեխաները ծնվում են առանց ծնկոսկրի: Դրանք ձևավորում են միայն 2-6 տարեկանում:
- Ամբողջ կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտավորապես 1000 անգամ:
- Մեր օրգանիզմում բնակվող բակտերիաների ողջ քաշը կազմում է 2 կիլոգրամ:
- Կյանքի ընթացքում մարդու յուրաքանչյուր մատը ծալվում է գրեթե 25 միլիոն անգամ:
- Յուրաքանչյուր անձ իր կյանքի ընթացքում քնած ժամանակ կուլ է տալիս միջին հաշվով 8 հատ սարդ:
- Մարդու սրտի ստեղծած ճնշումը բավարար է այնքանով, որ այն կարող է արյունը հասցնել 4-րդ հարկի մակարդակին:
- Չափահաս մարդն օրվա ընթացքում կատարում է գրեթե 23 000 ներշնչում (արտաշնչում):
- Պորտի գիտականորեն անվանումն է ումբիլիկուս (umbilikus):
- Ձեռքի մատների եղունգները 4 անգամ ավելի արագ են աճում, քան ոտքերինը:
- Նյարդային ազդակները մարդու մարմնում շարժվում են մոտավորապես 90 մետր/վ. արագությամբ:
- Տղամարդու օրգանիզմի ամենափոքր բջիջները սպերմատոզոիդներն են:
- Անհնար է փռշտալ բաց աչքերով:
- Մարդու մարմինը պարունակում է այնքան ճարպ, ինչքան որ անհրաժեշտ է 7 կտոր օճառ արտադրելու համար: