Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա բնակավայրում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել թուրք զինվորականների տեղափոխող ռազմական ուղղաթիռի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, ուղղաթիռի ուղղությամբ կրակել են 4 անգամ, որոնցից մեկը հասել է թիրախին։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սկսվել է հետաքննություն։

Հիշեցնենք, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել, մարտի 21-ին կոչ է արել քուրդ զինյալներին թողնել զենքերն ու հեռանալ երկրից։

Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քուրդ զինյալների 2/3-ն արդեն դուրս է եկել Թուրքիայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել