Tert.am-ը գրում է․

Մայիսի 16-ին, ժամը 19:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շուկայի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում՝ շուկայի մոտակայքում գտնվող նախկին կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:49-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է կրպակի պատի (մոտ 2 քմ) և առաստաղի (մոտ 3 քմ) փայտյա երեսպատումը: Տուժածներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել