ՃՈ-ն ասում է, որ ընդառաջ է գնում և արագաչափերի ճշտությունը հանվում է, բայց...«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծին` նշելով, որ կատարված փոփոխություններն անիմաստ են:
«Փոփոխությունով Ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ ընդառաջ է գնում, և արագաչափերի ճշտությունը հանվում է, որի անունը դրել են սխալանք և վարորդներին նվիրում էին 10 կմ/ժամ: Օրինակ, մինչև 70 կմ/ժամ արագության դեպքում վարորդը չի տուգանվի, իսկ 71 կմ/ժամից սկսած արդեն կտուգանվի»,-ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ 11-20 կմ նվազագույն սանդղակը գերազանցելը դարձվել է 1-10 կմ, և ստացվում է, որ վարորդը պետք է ամբողջ ուշադրությունը դարձնի իր արագաչափին, որ հանկարծ այդ 1 կմ-ը չգերազանցի:

«Եթե նախկինում այդ մեկ կիլոմետրը վիճարկվում էր, հիմա չի վիճարկվում»,- նշեց նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել