Ամերիկացի դերասանուհի, մոդել և երաժիշտ Միլա Յովովիչը Instagram-ի իր էջում գրառում է հրապարակել, որում խոստովանել է, որ երկու տարի առաջ ստիպված է եղել աբորտի դիմել։

Դերասանուհին տվյալ հայտարարությամբ հանդես է եկել՝ քննադատելով Ջորջիա նահանգում հղիության 6-րդ շաբաթից հետո աբորտներն արգելող օրենքը։

Դերասանուհին ասել է, որ ինքն աբորտ է արել հղիության 5-րդ ամսում։ Նա այդ փորձը բնութագրել է որպես «հրեշավոր» և ասել, որ դրանից հետո «խոր ընկճախտով» է տառապել։

«Ես դադարեցրել էի կարիերաս։ Ես մի քանի ամիս մեկուսացած էի և փորձում էի խիստ լինել իմ երկու հիասքանչ երեխաների հետ»,- գրել է Յովովիչը։

Դերասանուհին չի հստակեցրել, թե ինչու է այդ քայլին դիմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել