Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում գնդակոծվել է Թուրքիայի զինված ուժերի ուղղաթիռը: Միջադեպը գրանցվել է երեկ, տեղական ժամականով ժամը 18.40-ին: Այս մասին այսօր հայտնել է զինված ուժերի Գլխավոր շտաբը: Վերջինիս հաղորդմամբ՝ S-70 տիպի ուղղաթիռում գտնվել են բարձրաստիճան զինվորականներ: Ուղղաթիռի ուղղությամբ արձակվել է 4 կրակոց: Գլխավոր շտաբը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են ահաբեկիչները՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ կազմակերպությունը: Հիշեցնենք, որ Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգում մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK), որի զինյալները Թուրքիան սկսել են լքել մայիսի 8-ից:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/06/21/241411.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



