Մխիթարյանի կարիերան ուղղակի սպանում են, մեր աչքի առաջ:
Կարծես թե, տեղի է ունենում այն, ինչ պիտի տեղի ունենար. «գործարարները»` Հայրապետյան-Մկրտչյան զույգը, չեն ուզում մեկընդմիշտ բաց թողնել Մխիթարյանին ու պահանջում են, որ իրենց իրավունքները ֆուտբոլիստի հանդեպ պահպանվեն: «Լիվերպուլն» էլ նման ֆեոդալական էլ չէ` ստրկատիրական բարքերից մնացել է էշացած, ու իրան հեչ պետք չի, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը խառնվի ակումբի ու խաղացողի հարաբերությունների մեջ, երբ ակումբը, դիցուք, ուզենա վաճառի նրան: ՉԲնականաբար, նման ձևով գործարքի տապալումից հետո ոչ ոք Մխիթարյանին արդեն չի առնի, ու նա տաղանդը վատնելու է երկրորդ կարգի թիմերում: Սա հայկական սպորտի համար եզակի դրվագ էր, բայց, ինչպես ասվում է, փյուքիք-թողիք: Բրավո ձեզ, պարոնայք, չմարսեք դուք Հենրիխի վրա քանի տարվա ընթացքում աշխատած փողերը:
Կից նյութը` այստեղ