ԱՇԽԱՐՀՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻԱշխարհում փախստականների թիվը հասել է վերջին շուրջ 18 տարվա կտրվածքով իր առավելագույն մակարդակին: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ը՝ նշելով, որ վերջին ժամանակահատվածում փախստականների թվի աճին առավելապես նպաստել են Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմները:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիան լքել է շուրջ 1,6 մլն մարդ, ընդ որում՝ կեսից ավելին երեխաներ են: Յուրաքանչյուր րոպե Սրիրայի սահմանը հատում է նվազագույնը մեկ մարդ:

Ընդհանուր առմամբ, այժմ ամբողջ աշխարհում հաշվառվում է 45,2 մլն փախստական: Մարդիկ իրենց տունը լքում են նախ և առաջ իրենց երկրներում ծագող զինված պայքարի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել