Եվրամիության մի քանի երկրներ պահանջներ են ներկայացրել Google-ին գաղտնիության կորպորատիվ քաղաքականության վերաբերյալ, գրում է BBC-ը:
Իսպանիան ամերիկյան ընկերությանը մեղադրում է 5 կետով՝ անձնական տվյալների օգտագործում, այլ օգտատերերին անձնական տվյալների վերահասցեագրում, անձնական տվյալների պահպանման ժամկետների գերազանցում կամ անորոշություն, գործող իրավական նորմերին անձնական տվյալների մշակման միջոցների անհամապատասխանություն, օգտատերերի օրինական իրավունքների իրացման խոչընդոտում:
Ֆրանսիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ քաղաքացիական ազատությունների հարցերով ազգային հանձնաժողովն էլ Google-ից պահանջում է հրապարակել անձնական տվյալների հավաքման նպատակը եւ պահպանման ժամկետը, ինչպես նաեւ թույլ տալ օգտատերերին հնարավորություն տալ խոչընդոտելու իր մասին տեղեկատվության հավաքմանը: Հակառակ դեպքում ամերիկյան ընկերությանը խոշոր տուգանքներ են սպառնում:
Google-ին պահանջներ ներկայացրած երկրների թվում են նաեւ Իսպանիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները եւ Իտալիան: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/84569#sthash.qs3q6pcp.dpuf



