Նյու Յորքի բնակիչներն այնքան էլ ընկերասեր մարդկանց հեղինակություն չունեն, սակայն լուսանկարիչ Ջոյ Մքկինին մարդկանց անձնական տարածք ներխուժելու իր ծրագրի համար հենց այս քաղաքն է ընտրել:
The Guardian-ում հրապարակված նրա նոր ֆոտոշարքում Մքկինին իրեն լուսանկարել է 74 անծանոթ մարդու մոտենալիս և նրանց դեմքերին ձեռքով դիպչելիս: Լուսանկարչուհին նշում է, որ իր փորձը առավելապես նպատակ ուներ խախտել սոցիալական նորմերը և մարդկանց հետ շփվել իրական, իմաստալից ձևով:
Նա ընդունում է, որ սկզբից մի փոքր անհանգստացած էր, թե մարդիկ ինչպես կարձագանքեն իր տարօրինակ խնդրանքին` նամանավանդ, որ Նյու Յորքի բնակչությունը հայտնի է որպես զուսպ և չշփվող: Սակայն Մքկինին զարմացած էր, երբ մարդկանց մեծ մասը համաձայնում էր մասնակցել` նախապես հետաքրքրվելով, թե ինչ է պատրաստվում նա անել իրենց հետ:
Մքկինին պատրաստվում է լուսանկարները և տեսանյութը օգտագործել տարբեր սեռերի և ռասաների նկատմամբ ժամանակակից հասարակական և մշակութային վերաբերմունը ուսումնասիրելու համար: Մքկինին հայտնում է, որ The Guardian-ում հրապարակված այս լուսանկարների շարքի իմաստն այն է, որ մարդիկ տարբեր հարաբերություններ հաստատելու կարիք ունեն և որքան շատ ենք շփվում, այնքան կապվում ենք միմյանց հետ, որն էլ իր հիմնական նպատակն է եղել` բացահայտել, թե ինչպես կարելի է վերացնել այդ սոցիալական արգելքները: