Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է մեխակավանցի նկարիչ Ջեմմա Սիմոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նախագահ Սահակյանը Ջեմմա Սիմոնյանի արվեստը համարել է հայրենասիրության յուրահատուկ մարմնավորում՝ կարեւորելով նման միջոցառումների անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել