Գերմանացի և կանադացի հետազոտողները հրապարակել են մարդու ուղեղի ատլասը, որը մանրամասների առումով գերազանցում է նախկինում կազմված բոլոր ատլասները: 

Գիտնականները վերցրել են 64-ամյա կնոջ ուղեղը, բաժանել 20 միկրոմետր հաստությամբ շերտերի, մանրադիտակի տակ սքանավորել յուրաքանյուր հատվածը և հավաքել նկարները եռաչափ մոդելում: Այս մասին հայտում է Science Now-ն:

Գիտնականների հավաքած տվյալների ծավալը կազմում է մոտ մեկ տերաբայթ: Հանգամանորեն ստեղծված ատլասը թույլ է տվել նրանց լուծել մի շարք խնդիրներ:

Մոդելը ներկայացված է Մոնրեալի համալսարանի կայքում: Անվճար գրանցումից հետո բոլոր ցանկացողները կարող են ուսումնասիրել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել