ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Huawei սարքավորումների օգտագործումն արգելող հրամանագիր ստորագրել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ Թրամփը ցանկանում է ամերիկյան ընկերություններին արգելել օգտվել օտարերկրյա ընկերությունների հեռահաղորդակցության սարքավորումներից:

Ինչպես նշվում է, ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այդ սարքավորումները սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգության համար:

https://gdb.rferl.org/02F414D4-2CD6-403E-9EB4-46DA70374B26_cx0_cy9_cw0_w1023_r1_s.jpg

Ընդ որում՝ արգելքը հիմնականում ուղղված է Huawei չինական ընկերության սարքավորումներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը նշել է Huawei-ի վտանգը Եվրամիության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել