Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստն երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին հետաձգվեց:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ արտահայտվող քաղաքացիները արդեն երրորդ օրն է շարունակում են բողոքի ակցիա իրականացնել դատարանի բակում: Նրանց վերահսկում են ոստիկանության ծառայողները:

Պաշտպանական կողմը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը շարունակում է ներկայացնել այսօր:

Երեկվա դատական նիստում դատարանը նախ մերժեց պաշտպանական խմբի կողմից նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը, ինչից հետո սկսվեց խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ գործով նախաքննությունն իրականացվել է ուղղորդված: Բացի այդ՝ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ իր նկատմամբ կողմնակալ մոտեցում է նկատում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել