Antifake.am-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 14-ին, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև մայիսի 2-ին AntiFake.am-ի վերաբերյալ Atlantic Council’s Digital Forensic Lab-ի փորձագետների հրապարակած «վերլուծությանը», որով վերջիններս մեզ մեղադրում էին ռուսական գործակալ լինելու մեջ։
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության զեկույցում մասնավորապես նշվել է.
«2019թ․ մայիսի 2-ին medium.com հարթակում «Atlantic Council’s Digital Forensic Research Lab»-ի որոշ փորձագետներ հրապարակեցին նյութեր Հայաստանում գործող փաստերի ստուգման հարթակների վերաբերյալ։ Փորձագետները AntiFake.am հարթակին եւ դրա հիմնադիր Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ»-ի հիմնադիրներ Արթուր Դանիելյանին և Նարեկ Մալյանին, ինչպես նաև՝ «Blognews»-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանին մեղադրում էին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։ Հրապարակումից հետո մեծ արշավ սկսվեց հոդվածում մատնանշված անձանց դեմ։ Այս արշավի վերաբերյալ շրջանառվում էին տարբեր վարկածներ։ Առավել տարածված է այն, որ դրանք անձնական կապերի միջոցով արված հրապարակումներ են։ Հատկանշական է, որ հոդվածներում հղում է կատարվում Ջոշուա Կուչեռային, ով հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով։ Բացի դրանից, նույն «Atlantic Council»-ը հայտնի է նաև իր ադրբեջանամետ լոբբիստներով։ Օրինակ, այնտեղ է աշխատում հայտնի ադրբեջանամետ լոբբիստ Բրենդա Շաֆերը»։
Զեկույցն ամբողջությամբ՝ «Խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերը Հայաստանի Հանրապետությունում»։