Չինական կրքեր` հանուն Դևիդ ԲեքհեմիՖուտբոլային աստղ Դևիդ Բեքհեմի` Շանհայի Տունցզի համալսարանում հայտնվելը մեծ իրարանցում է առաջացրել նրա երկրպագուների շրջանակներում, ինչի արդյունքում շուրջ յոթ մարդ հրմշտոցի զոհ է դարձել. հայտնում է Sky News-ը:

Անգլիացին ժամանել է Չինաստան, որպես ֆուտբոլայի Սուպերլիգայի«դեմք»: Սպասվում էր, որ Բեքհեմն այսօր հանդիպում կունենա Տունցզի համալսարանի ֆուտբոլային ակումբի խաղացողների հետ, սակայն իրարանցումն այնքան մեծ էր, որ հանդիպումը չի կայանա:

Երբ Բեքհեմի ավտոմեքենան ժամանել է համալսարանի մարզադաշտ, շուրջ հազար երկրպագուներ և ոստիկաներ իրենց գցեցել են մեքենայի վրա: Հրմշտոցի արդյունքում տուժել են թիկնապահներ, ոստիկաններ և երկու ուսանողներ:

Աղբյուրի փոխանցմամբ` տուժածներից մի քանիսը դեռևս հիվանդանոցում  են:

 

 

 

 

 

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել