Tert.am-ը գրում է.

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե ակնկալվում է, որ Վաշինգտոնն է ընդունելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հնարավոր հանդիպումը։

Հարցին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ է, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.«Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել