Այս տարվա մայիսին, անցած տարվա մայիսի համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 4.1%-ով: Այս մասին վկայում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումը: Գները նույն ժամանակահատվածում աճել են 5.2%-ով: Այսինքն` հանրապետության միջին իրական աշխատավարձը նվազել է:
Երբ աշխատավարձն ու գները դիտարկում ենք հունվար-մայիս ժամանակահատվածի կտրվածքով (համեմատում ենք անցած տարվա հունվար-մայիսի հետ), նրանց աճը նույն չափով է` 3.6%:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_193203.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



