Այսօր «Փառապանծ մարտիկներ» ՀԿ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց օրերս ԱԺ-ում ընդունված երկրապահ կամավորականների մասին օրենքից և նշեց, որ այդ օրենքը միայն ԵԿՄ-ի ներկայացուցիչների համար է գործելու:
Նա կոչ է անում նախագահին և ԱԺ պատգամավորներին, որ երրորդ ընթերցման մեջ այս օրենքում կատարել լրացում՝ «երկրապահ կամավորական»-ը փոխել «ազատամարտիկ» բառի: Նրա խոսքով` չի կարելի 2 օրում շըփ-թըփ օրենք հաստատել, որովհետև նպատակը երկրապահի մասին օրենք ընդունելն է: Գրիշա Սարգսյանը նշեց, որ դեռ 2006թ. ինքն Աժ ներկայացրել է օրենքի փաթեթ` ազատամարտիկների խնդիրները օրենքով կարգավորելու համար, սակայն դա արձագանք չի գտել:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=23261/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



