Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Նախկինում հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: Հուլիսի 1-ից 28-ամյա խաղացողի հրաժարագինը 200 մլն եվրոյից կդառնա 120 մլն եվրո.

«Սրանք հիասքանչ հինգ տարիներ էին, շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, դուք միշտ կմնաք իմ սրտում»,- ասել է ֆուտբոլիստը՝ դիմելով ակումբի երկրպագուներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել