Virgin Holidays կազմակերպությունն առաջարկում է «երազանքի աշխատանք»՝ բարմենի աշխատանք Instagram-ում ամենահայտնի բարերից մեկում։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Մեկ շաբաթյա պայմանագրով աշխատավարձ չի նախատեսվում, սակայն նրանք խոստանում են հոգալ թռիչքի և մնալու ծախսերը։ Աշխատանքային փորձ չի պահանջվում։ Աշխատանք փնտրողները պետք է այցելեն Virgin Holidays կայք և այնտեղ լրացնեն անհրաժեշտ ձևաթուղթը, որից հետո ժյուրիի անդամները ընտրելու են ամենաարժանավոր թեկնածուին։

Աշխատատեղն առաջացել է, երբ հաստատության սեփականատեր և համատեղության կարգով նաև միակ բարմեն Ֆլոյդ Ֆորբսը որոշել է 8 տարի աշխատելուց հետո առաջին անգամ գնալ արձակուրդ։

Floyds Pelican Bar-ը գտնվում է Կարիբյան ծովում՝ Ջամայկայից մեկ մղոն հեռավորության վրա։ Բարը բացվել է 2001 թվականին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել