Մայիսի 10-ին ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան, որը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Քիմը և Քանյեն դեռևս պահում են ինտրիգը և չեն բացահայտում երեխայի անունը: Իր Twitter-ի և Instagram-ի էջում Քիմը պատմել է, որ նորածին որդին շատ նման է իրենց փոքրիկ դստերը՝ Չիկագոյին, որն, ի դեպ, նույնպես ծնվել է փոխնակ մորից:

Բացի այդ՝ Քիմը պատմել է, որ փոքրիկը զարմանալիորեն շատ հանգիստ երեխա է. «Նա այնքան լավն է: Նա իմ բոլոր երեխաներից ամենահանգիստն է, և բոլորն արդեն շատ են սիրում նրան»,- գրել է Քիմը:

Քիմը և Քանյեն օգտվել են փոխնակ մոր ծառայությունից միայն այն պատճառով, որ Քարդաշյանի երկրորդ ծննդաբերությունը բավականին բարդ է ընթացել, և բժիշկները նրան արգելել են կրկին երեխա ունենալ: Զույգը միշտ նշել է, որ ցանկանում է մեծ ընտանիք ունենալ, սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ Քիմը խոստովանել է, որ չորս երեխան բավարար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել