Նենց տպավորություն ա, որ վերջին շրջանում տարատեսակ ակցիաներ իրականացնող անձինք ոստիկան տեսնելիս իրենց ավելի ապահով են զգում ու դատարանում կամ այլ տարածքներում կարողանում են նրանց ներկայությամբ նույնիսկ մարդ ծեծել, աչքի տակը բացել:
Ավելորդ հանդուրժողականությունն էլ մի բան չէ․ ցանկացած անձ, ում մտքին ինչ-որ ուժ գործադրելու արարք կա, ոստիկան տեսնելիս գոնե պետք է սկսի մտածել դա չանելու մասին, բայց ոչ այս իրավիճակի պես, երբ փողոցային բազարի մեջ են մտնում օրենքի ներկայացուցչի հետ, դա էլ քիչ է, նրանց թիկունքում կանգնած անձի աչքը բացում են ջրի շշով:
Ժամանակին մարդիկ ձեռքերը վեր բարձրացրած ցույց էին անում, ձեռքերը ոլորում, տանում էիք տարբեր բաժիններ: Հիմա դժվա՞ր ա օրենքի շրջանակներում, թեկուզ ուժ գործադրելով մաքրել տարածքն իրենց անպարտելի համարողներից:
Ցանկացած ոք ունի բողոքի ակցիա կազմակերպելու իրավունք՝ անկախ դրա տեսակից կամ ուղղվածությունից, բայց ոչ մեկ իրավունք չունի իր բողոքն արտահայտելու ծեծի, հայհոյանքի կամ բռնության միջոցով: