Armenpress.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության բաժնում է եղել ընդհանուր հինգ քաղաքացի,նրանցից  3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել:

Կատարվում է հետաքննություն, այլ մանրամասներ չհաղորդեցին:

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։

Մայիսի 13-ին ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել