Տիգրան Սարգսյանի կարծիքով` հնարավոր չէ, որ Վերահսկիչ պալատի արձանագրած՝ բյուջեի 70%-ը լինի ռիսկային, ինչը կնշանակի, որ դա վերաբերում է կառավարության ողջ կազմին՝ առընթերներն էլ հետը: Իմ կարծիքով` դա կարող է նույնիսկ մեղմացված լինել, եթե իրենցից ամեն մեկը փորձի իրական հաշվետվություն ներկայացնել իրական ունեցվածքի մասին: Ասենք թե հենց վարչապետը՝ ջահել տարիքից պետական ծառայության մեջ է եղել, բայց դարձել է միլիոնատեր: Հետաքրքիր է՝ ինչպես է դա ստացվել, և եթե վարչապետը հուշերի ձևով ներկայացնի այն երիտասարդ սերնդին, ապա կարծում եմ, որ այդ հուշապատումը կվերածվի սեղանի գրքի ընթերցասեր երիտասարդների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



