Pastinfo.am-ը գրում է.

Մալայան ակնաբուժական կենտրոնում օրերս 6 հիվանդի ինֆեկցիայի և առաջացած տեսողական խնդիրենրի պատճառը դեղի օգտագործման կանոնների խախտումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արսեն Թորոսյանը։

«Դեղի վերաբերյալ մեր ունեցած տեղեկություններով՝ այն ներմուծվել է պատշաճ, սերիան համապատասխանել է գրանցման պայմաններին։ Պետք է ենթադրել, որ դրա օգտագործման կանոնների խախտումն է ինֆեկցիայի պատճառը, այլ ոչ թե դեղի կիրառումը», - ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ եթե դա լինի բուժաշխատողների անփույթ վերաբերմունքի պատճառով, ապա քրեական գործի շրջանակներում կունենա իրավական հետևանք։

Առողջապաության նախարարը նաև նշեց, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը դեղի գնման գործընթացի հետ որևէ կապ չունի։ Նրա խոսքով, դեղը գնելու ՀԴՄ-ի մեջ «Նատալի ֆարմ»-ը չի նշված, այլ ուրիշ դեղատուն, որի մասին տեղեկություններ, սակայն, չտրամադրվեց։

Հիշեցնենք, որ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում մի քանի օր առաջ 6 հիվանդ ներարկումից հետո կորցրել էր տեսողությունը՝ տարբերելով միայն լույսն ու ստվերը։ Հիվանդներին ներարկել էին շվեցարական «Ռոշ» ֆիրմայի «Ավաստին» դեղամիջոցը, որն էլ ներմուծում է «Նատալի ֆարմը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել