Սակայն, նույն այդ պատմությամբ ապացուցվել է նաև, որ մեծ մարդկանց սխալներն էլ են մեծ եղել, որոնք ոչ պակաս ազդեցություն են թողել՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով հանդերձ…
Նապոլեոնը՝ ժամանակի Ֆրանսիայի փառքը, մի ֆանտաստիկ միտք ունի: Նա գտնում էր, որ խոսելն ավելի դժվար է, քան գործելը…
Մեզ մոտ, հանգամանքների բերումով, լուրջ խոսքերն ասվում են իրադարձությունից հետո, որ այլևս դա չդիտվի որպես կանխարգելում, զգուշացում, ինչ-որ բան փրկելու միջոց…
Ու եթե այդ խոսքը, վերջին հաշվով, կատարելու է միայն այն դերակատարումը, որ ևս մեկ անգամ գիտակցենք կորստի անդառնալիությունը, ցանկալի կլիներ, որ չասվեր առհասարակ, քանզի քառակի անգամ ցավալի է այն իրողությունը, երբ զգում ես ամբողջական մերկությունդ, որ կարող էիր փրկել օգնություն աղերսողին ու հայցողին, բայց թողել ես, որ անհույս խորտակվի…
Խոսքը, վերջիվերջո, քո փոքր հայրենիքի մասին է…
Վերջին հաշվով չմոռանանք, որ պատմությունը մեկին դատում է իր արածի, մյուսին՝ չարածի համար…ես կասեի՝ կրկնակի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1052769284925042&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել