Ինչպես փորձը ցույց է տալիս, կարևոր չէ, թե որքան արժեն ձեր դեմքի խնամքի միջոցները, կարևորը դրանց ճիշտ օգտագործելն է:
Ճիշտ և ժամանակակից մաշկի խնամքը կանխում է կնճիռների առաջացումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
Ինչպես ճիշտ հոգ տանել դեմքի մաշկի մասին
1 Մաքրում
Ըստ վիճակագրության 10 կանանցից 4-ը պառկում են քնելու առանց դիմահարդարումը մաքրելու: Սակայն այս քայլը շատ կարևոր է:
Եվ այսպես, դեմքի մաշկը և պարանոցը պետք է մաքրել օրը երկու անգամ. Առավոտյան՝ յուղերի ավելցուկից, և երեկոյան՝ փոշու հատիկներից, կոսմետիկայից և նման բաներից: Ընտրեք ձեր մաշկի տեսակին համապատասխան կոսմետիկ միջոցներ: Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել փրփուր կամ լվացող գել, իսկ չոր և զգայուն մաշկ ունեցողներն ավելի լավ է ընտրեն մաքրող կաթը (молочко):
Քսեք այդ միջոցները դեմքին՝ մերսումներ անելով, թողեք 20 վայրկյան և լվացեք դեմքը: Սևաներկը մաքրելու համար օգտագործեք հատուկ մաքրող հեղուկներ. Դրանք արագ և նրբորեն լուծում են, հանում են սևաներկը՝ առանց աչքերը գրգռելու:
2 Տոնիկ
Մաշկը մաքրելուց հետո վերականգնելու համար օգտագործեք տոնիկ: Ընտրեք վիտամին C պարունակող տոնիկ, այն մաշկին ոչ միայն թարմություն կհաղորդի, այլ նաև կպաշտպանի մաշկը ազատ ռադիկալներից: Երիտասարդացնող հատկություն ունի վարդագույն ջուրը, այն կարելի է գնել դեղատներից. Հարյուր տոկոսանոց բնական միջոց է:
3 Հագեցում, հարստացում
Մաշկի խնամքի հակատարիքային ծրագրի հիմնական կետը՝ շիճուկի օգտագործումն է: Որպես կանոն, այդ միջոցն իր մեջ ավելի մեծ քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում, քան կրեմները և գելերը:
Հատուկ բանաձևը թույլ է տալիս ակտիվ բաղադրիչներին խորը ներթափանցել վերնամաշկի տակ: Շիճուկները ունենում են յուղային և ջրային հիմքերով, դրանք օգտագործում են տարբեր տեսակի մաշկի կոնկրետ խնդիրները հարթելու, խնդիրներից ազատվելու համար:
Շիճուկը քսեք դեմքին բարակ շերտով, օրը երկու անգամ: Որոշ երիտասարդացնող շիճուկներ պարունակում են
ռետինոլ, որը մաշկը զգայուն է դարձնում արճի ճառագայթների նկատմամբ, այդ պատճառով էլ տանից դուրս գակուց առաջ ուլտրամանուշակագույն ֆիլտր պարունակող կրեմ օգտագործեք:
4 Աչքերի շուրջ գտնվող մակի խնամք
Մինչ շիճուկը ներծծվում է, հոգ տարեք աչքերի շուրջ գտնվող մաշկի մասին: Շատերի կարծիքով սովորական կրեմները և գելերը այդ հատվածի համար չեն: Կոպերի մաշկը շատ բարակ և նուրբ է, դեմքի կրեմի բաղադրությունը կարող է ծանր, բարդ լինել նրա համար և այտուղվածություն առաջացնել:
Կոպերի համար նախատեսված կրեմը քսեք մաշկին և թեթև շարժումներով տարածեք այն: Մատների բարձիկներով տպտպացրեք աչքերի շուրջ գտնվող մաշկին մեկ րոպե շարունակ: Եթե արդեն նկատվում են վառ արտահայտված կնճիռներ, ապա միայն կրեմը չի օգնի: Այդ դեպքում պետք կգան նաև լրացուցիչ միջոցներ՝ կոպերի համար նախատեսված շիճուկ, որը քսում են կրեմի տակից:
5 Խոնավեցում և սնուցում
Եկավ կրեմի հերթը: Որակյալ միջոցները մաշկը փափկացնում, հարթեցնում և խոնավեցնում են: Ուշադրություն դարձրեք բաղադրությանը. Հակատարիքային կրեմը պետք է պարունակի նիասինամիդ, ռետինոլ, հիալուրոնային թթու, ցողունային բջիջներ, պեպտիդային կոմպլեքս և ծծումբի բնական աղբյուր, ինչպես նաև հանգստացնող յուղեր, օրինակ մասուրի կամ ժոժոբայի յուղ:
Սրանք մաշկի երիտասարդացման հիմնական քայլերն են: Ավելի լավ արդյունքի հասնելու համար շաբաթը 1-2 անգամ սկրաբ օգտագործեք և երիտասարդացնող դիմակներ՝ ձեր մաշկի տեսակին համապատասխան: