Սիրային ֆիլմերի շնորհիվ սեքսը մարդկանց մոտ ասոցացվում է ծխելու հետ. չէ՞ որ այնտեղ ինտիմ տեսարանները շատ հաճախ ավարտվում են ծխախոտ ծխելով: Իրականում, սեքսից հետո այդքան էլ շատ մարդ չի ծխում:
Կրքոտ սեքսից հետո ծխելու սովորությունը, ամենայն հավանականությամբ, անցյալ է դառնում: Ինչպես ցույց են տալիս էլեկտրոնային սիգարետներ արտադրող կազմակերպությունների հարցումները, ժամանակակից մարդկանց միայն 3%-ն է ծխում, որպեզի հանգստանա սիրով զբաղվելուց հետո:
Ծխախոտային ապրանքներին փոխարինելու են գալիս հեռահաղորդակցման միջոցները, ինչպիսիք են համակարգիչներն ու բջջային հեռախոսները: Այժմ մարդկանց մեկ երրորդն առաջին հերթին ձգվում է ոչ թե ծխախոտի տուփ, այլ բջջային հեռախոսը վերցնելու: Ամենաանհամբերը, պարզվում է, կանայք են. նրանց 43%-ը խոստովանել են, որ սեքսից անմիջապես հետո միացնում են բջջայինն ու մտածում, թե ինչպես որքան հնարավոր է շուտ ստուգեն սոց.կայքի իրենց էջը:



