Ձախից Իսրայելական «Մոսսադի» հիմնադիր Իսեր Հարելն է: Հենց նա էր ղեկավարում «Մոսսադի» ամենափայլուն գործողություններից մեկը, այն է՝ հրեական Հոլոքոստի իրականացման ամենաառանցքային դերակատարներից մեկի՝ Ադոլֆի Էյխմանի հայտնաբերումը և տեղափոխումն Իսրայել:
1960 թ. մայիսի 11-ին «Մոսսադն» իրականացրեց հատուկ ծառայությունների պատմության մեջ նախադեպը չունեցող գործողություններից մեկը: Նրանք Արգենտինայում կարողացան որսալ և հետագայում Իսրայել տեղափոխել Նացիստական հանցագործներից Ադոլֆ Էյնխմանին: Ադոլֆ Էյխմանը հանդիսանում էր Հոլոքոստի գաղափարական հայրերից մեկը: Էյնխմանը ղեկավարում էր Կայսերական անվտանգության գլխավոր վարչության հրեական բաժինը: Էյնխմանն իր ուրույն դերն ուներ 1942 թ. հունվարին տեղի ունեցած Վանզեյի գաղտնի ժողովի շրջանակներում, որտեղ քննարկվում էին «Հրեական հարցի վերջնական լուծման» տարբերակները: Էյնխմանը համակարգում էր հրեաների դեպորտացիայի գործողությունները դեպի մահվան համակենտրոնացման ճամբարներ: Նրա փնտրտուքները սկվեցին դեռևս 1958 թ., երբ իսրայելցիները սկսեցին վերահսկել Էյխմանի նախկին բնակության վայրերը: Որոշ ժամանակ անց հատուկ ծառայությունները տվյալներ են ստանում այն մասին, որ պատերազմից հետո Էյխմանը թաքնվել է ավստրիական վանքում և հետագայում տեղափոխվել Արգենտինա, որտեղ սկսել է կրել Ռիկարդո Քլեմենտե անունը: 1958թ. մարտ ամսին Արգենտինա ժամանեց Եֆրայիմ Էլրոմը, ով պետք է ղեկավարեր Էյնխմանի փնտրտուքներով զբաղվող խումբը: Գործողության սկզբնական փուլը, որը իր մեջ ներառում էր հայտնաբերումը և ճանաչումը, պսակվեց հաջողությամբ: 1960թ. մարտի 21-ին վերջնականապես պարզվեց, որ այն մարդը, ով հայտնվել էր իրենց տեսադաշտում, հանդիսանում է Ադոլֆ Էյնխմանը: Բանն այն է, որ Էյնխմանն իր կնոջ հետ այդ օրը նշում էր իրենց «Արծաթե հարսանիքը»: Վերլուծելով Էյնխմանի ամուսնական կյանքի տվյալները՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերեցին ամսաթվերի համընկումը: Էյխմանին որսալու գործողությունը կազմակերպելու համար մի քանի տասնյակի հասնող խմբի հետ Արգենտինա ժամանեց անձամբ Իսեր Խարելը: Այն սկսվեց 1960 թ. ապրիլ ամսին, երբ աշխարհի տարբեր երկրներից Արգենտինա ժամանեցին այդ գործողության համար նախատեսված մարդիկ: 1960 թ. մայիսի 11-ի երեկոյան Պիտեր Մալկինը, Աբրահամ Շալոմը և Ռաֆի Էյտանը Էյխմանի բնակության վայրում որսացին նրան: Նրանք Էյխմանին տեղափոխեցին հատուկ բնակարան, որտեղ նրան վերջնական ճանաչեցին մարմնի վրա առկա սպիները ստուգելու միջոցով: Այդ օրերին Արգենտինայում էր գտնվելու իսրայելական քաղաքական պատվիրակությունը, որը պետք է մասնակցեր Արգենտինայի անկախության 150-ամյակի միջոցառումներին: Հենց նրանց վերադարձի ինքնաթիռով էր պլանավորվում Էյնխմանին դուրս բերել Արգենտինայից: Էյնխմանին որսալու գործողությունից մի քանի օր անց Իսեր Հարելը սկսեց Էյխմանին Իսրայել տեղափոխելու գործընթացը: Կար երկու տարբերակ՝ օգտագործել ինքնաթիռ կամ նավ: Էյխմանին տեղափոխելու օրը` մայիսի 20-ին, հատուկ ծառայության գործակալները և Էյնխմանը կրում էին իսրայելական «Էլ Ալ» ավիաընկերության օդաչուների հագուստ: Մայիսի 20-ին Էյխմանին տեղափոխելու օրը նրան թմրադեղեր ներարկեցին, ինչպես նաև Ռաֆայել Արնոն անունը կրող անձնագիր տվեցին: Արգենտաինացիներին թվացել էր, որ նա սովորական հրեա օդաչու է, ով կրկին թռիչքից առաջ հարբել է: Գործակալները իսրայելական «Էլ Ալ» ավիաընկերության ինքնաթիռի միջոցով, որով վերադառնում էին քաղաքական պատվիրակության անդամները, Էյխմանին բերեցին Իսրայել: