Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ և կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ռուսաստան կատարելիք այցի արդյունքները ցույց կտան նաև երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպան հեռանկարները:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Պետքարոտւղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին պարզ կդառնա Սոչիում Պոմպեոյի և ՌԴ ղեկավարության բանակցություններից հետո:

Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կպատասխաներ մեր շահերին», ասել է դիվանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել