Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։
Այս մասին Քիմը հայտնել է իր Twitter-ում։ Նա գրել է․ «Նա այստեղ է և նա հիանալի է»։ Երկրորդ գրառման մեջ հավելել է․ «Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ՝ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմը և Քանյեն հիվանդանոցում այցելել են փոխնակ մորը, խոսել բժիշկների հետ և նրան հաջողություն մաղթել։
Օրերս Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։ Սակայն baby shower երեկույթի ընթացքում արված տեսանյութի վրա հայտնվել էր «Robert-Harut» գրությունը, ինչը հայերենով նշանակում է «Հարություն»։ Ըստ ամենայնի՝ երեխայի անունը կա՛մ արդեն ընտրված է, կա՛մ այդպիսի տարբերակ առաջարկել է հյուրերից մեկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել