Ի՞նչ խոսք, կոռեկտ չէր Մովսիսյանի կողմից նման արտահայտություն անել լրագրողական ցեխի հասցեին (լրագրողությունը պոռնկություն է), ի՞նչ խոսք, ինչքան էլ հարգեմ Մովսիսյանի աշխատանքը, բայց կարծում եմ` կարգապահական տույժը տեղին էր, բայց մի տեսակ անարդար է ստացվում:
Չէ, բնավ չեմ ասում, որ Մովսիսյանին սխալ էր տույժի ենթարկելը, բայց մի տեսակ միակողմանի արդարություն է ստացվում, որովհետև ամեն օր տեսնում ենք անպատասխանատու որոշ լրագրողների կողմից իրականացվող մասնագիտական էթիկայի բռնաբարության օրինակներ, ապատեղեկատվության տարածում, հերյուրանք, վիրավորանք և այլն, բայց ես չեմ հիշում ինչ-որ մի դեպք, որ պատժվի լրագրողը՝ իր ղեկավարության կողմից ու ոչ թե քաղաքական կամ ինչ-որ ֆինանսական-կարգապահական խնդիրների պատճառով, այլ իր մասնագիտական պարտականությունների ու իրավունքների սահմանը խախտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել