Armenpress.am-ը գրում է․

ԱՌԴԱ  բարեգործական հիմնադրամը Գյումրիում նոր  սոցիալական բնակարաններ կկառուցի:  Սա  ծրագրի երրորդ փուլն էորի մեկնարկն ազդարարող հուշագիրը կնքվեց մայիսի 10-ին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի  միջև:

Այս փուլով նախատեսվում է կառուցել շենք՝ 18  բնակարանով, որից 14-ը մեկ սենյականոց, 4-ը երկու  սենյականոց: Ծրագրի ընդհանուր արժեքը  կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու  քաղաքապետարանի բյուջեից Ինչպես նախագծման, այնպես էլ բարեկարգման աշխատանքները կատարվելու են քաղաքապետարանի կողմից Աշխատանքները կմեկնարկեն անմիջապես և  կավարտվեն մինչև տարեվերջ:

«Ինչպես  անցած տարի, այս տարի ևս  նախատեսում ենք,որ  աշխատանքները կավարտվեն մինչև  տարեվերջ: Շնորհակալություն եմ հայտնում այն բարեգործներին՝ հատկապես Փասադենայի, ովքեր կանգնած են Գյումրի քաղաքի կողքին  և  ում շնորհիվ արդեն երրորդ անգամ իրականացնում ենք այս ծրագիրը»,-իր  խոսքում նշեց Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր կողմից նշեց, որ  սա  բարեգործական  կազմակերպության լավագույն հաջողված ծրագրերից է: «Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ  փոխադարձ վստահությունը  քաղաքապետարանի հետ: Ի դեպ, սա  ավելի լուրջ  ներդրումային ծրագրերի մեկնարկ կարելի է համարել, քանի որ բարերարը պատրաստակամություն է հայտնում ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը:

ԱՌԴԱ-ի  աջակցությամբ Գյումրիում  2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան ևս 12  բնակարան շահագործման էր հանձնվել 2018  թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել