Սուր շնչառական վարակով հիվանդություններին մեր օրգանիզմն արձագանքում է քթի ու կոկորդի առատ լորձարտադրությամբ եւ նման այլ տհաճ ախտանիշներով՝ քթի խցանում, գլխացավ, մկանային ցավեր, ականջի ցավ, ճնշման զգացում ճակատի ու դեմքի հատվածում եւ այլն:

Ինչպե՞ս բուժել

Այս հզոր ըմպելիքն ունի հակավիրուսային ազդեցություն։ Մրսածության, գրիպի, լորձաթաղանթի բորբոքման եւ քթի խցանման դեմ պայքարի կատարյալ միջոց է: Այն ամրապնդում է իմունային համակարգը եւ պայքարում վարակների դեմ:

Հզոր ըմպելիք, որն արագ կմաքրի շնչուղիները

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  •  Միջին չափի 1 գլուխ սոխ
  •  2 բաժակ ջուր
  •  1 կիտրոնի հյութ
  •  2 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը

832

1. Սոխը կտրատել, ավելացնել ջուրը եւ եփել 15 րոպե։

2. Եփելուց հետո թողնել 5 րոպե, ապա ավելացնել մեղրը եւ կիտրոնի հյութը։

3. Կստացվի ըմպելիքի օրվա չափաբաժինը:

Սուր շնչառական վարակներով հաճախակի հիվանդանալու դեպքում հնարավոր են բարդություններ:

Խոնավեցրեք ձեր քթի խոռոչի լորձաթաղանթը, քանի որ չորանալու դեպքում տեղային իմունիտետը թուլանում է, իսկ վիրուսներն անարգել ներթափանցում են օրգանիզմ: Խոնավեցնել կարող եք աղաջրով կամ սովորական ֆիզլուծույթով: Օրվա մեջ կարող եք օգտագործել ըստ անհրաժեշտության, երբ զգում եք, որ քթի լորձաթաղանթը չոր է:

Անհրաժեշտ է, որ հիվանդը նաեւ շատ հեղուկ օգտագործի, որի ջերմաստիճանը պետք է հավասար լինի նրա մարմնի ջերմաստիճանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել