Սթիվեն Քոլբերթի «Ուշ շոու»-ին ներկայանալուց 10 րոպե առաջ դերասանուհի Էնն Հեթեուեյն առանց տաբատի է մնացել։ Դերասանուհին այդ իրավիճակից կարողացել է դուրս գալ քրոջ շնորհիվ։

Ավտոմեքենայի մեջ Էնն Հեթեուեյը նկատել է, որ իր տաբատի կարերը քանդվել են։ Նա զանգահարել է քրոջը՝ խնդրելով, որ վերջինը վերցնի իր հագուստներից մեկը և 10 րոպեում «դեպքի վայր» հասնի։ Ավտոմեքենայից դուրս գալով՝ դերասանուհին լրագրողների է հանդիպել, որոնք մի քանի լուսանկար են արել։ Նա պատռված տաբատը թաքցրել է մի ոտքով մյուսը ծածկելով։ Արդեն ստուդիայում Էննը բացատրել է, թե ինչու է լուսանկարվելիս այդ դիրքն ընտրել։ Նշենք, որ դերասանուհու քույրը ժամանակին է հասցրել նոր հագուստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել