Armeniasputnik.am-ը գրում է.
Վարդանյանների ընտանիքը Երևանի կենտրոնում վերանորոգել է այգին` նվեր անելով երկրի բնակիչներին մայրաքաղաքի 2800–ամյակի կապակցությամբ։
Երևանի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, բացվել է վերանորոգված այգի` 2800 շատրվաններով և 70 տեսակի 250 ծառերով։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և մի շարք պատգամավորներ։ Կարմիր ժապավենը կտրեցին Հայկ Մարությանը և այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



