2013թ-ի մայիս ամսվա տվյալներով BMW -ն առաջատար է ճանաչվել խոշորագույն ավտովաճառող ընկերությունների շարքում:
Ըստ Bloomberg -ի ներկայացրած տեղեկությունների, անցած ամսվա ընթացքում մյունխենյան ընկերությունը 139 161 մեքենա է վաճառել, ինչը 7,8% -ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցած ցուցանիշից:
Գերմանական 3 ավտոընկերությունների միջև ընթացող ավանդական պայքարում Audi-ն զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա վաճառել է 137 200 մեքենա՝ գրանցելով 6,4% աճ:
Երրորդ հորիզոնականում է Mercedes-Benz-ը, որը չնայած 7,3% աճին, մայիս ամսվա ընթացքում իրացրել է միայն 121 360 մեքենա:
Ըստ վերլուծաբանների, BMW -ի հաջողությունները պայմանավորում են մասնավորապես 2 մոդելներ՝ X1 ամենագնացը և 3-Series սեդանը, որոնք մայիս ամսվա վաճառքին ապահովել են 29 և 28 % աճ:
Mercedes-Benz-ը պատրաստվում է հակահարված տալ՝ աննխադեպ գնով վաճառքի հանելով նոր CLA-ը:
Այս առումով Audi-ն հույսը դրել է Չինաստանի ավտոշուկայի վրա, որտեղ իր մեքենաներն ավելի մեծ պահանջարկ ունեն, քան մրցակիցներինը:
Առաջատարի դերն այս բնագավառում գրավելու համար 3 ընկերությունները տարբեր զենքեր են կիրառում, Mercedes-Benz-ը թարմացնում է E և S-դասերը, Audi -ն նոր A8 և RS7 Sportback մոդելներով է զբաղվում, իսկ BMW -ն կատարելագործում է 5 և 7-սերիաները:


































